СТАНЬ VIP

Ադրիանո Չելենտանո

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:33

(1.64 Мб) Просмотров: 2031
Ադրիանո Չելենտանոն (իտալ.՝ Adriano Celentano, ծնվ. հունվար 6, 1938, Միլան), իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato»:
Текст:
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է: Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով[1], ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը[2][3]:

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար[4][5]: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro[6] (հայ.՝ Ոսկե ամբրոսիս): 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը[7]:

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին[8][9]:

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։

Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը[10]՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը:

Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան։
1938—1960. վաղ տարիները[խմբագրել]
Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին՝ Բեֆանայի օրը (կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 (իտալ.՝ Via Gluck, 14) հասցեում[12]: Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն, Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով: Ադրիանոն մանկությունն անցկացնում է Միլանում: 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը[13] և քանի որ նրա ընտանիքն աղքատ էր, սկսում աշխատել որպես ժամագործի աշակերտ[14]: Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր: Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը[15] և շահում 100 000 լիր[16]: Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, որ նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը: Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock Boys խմբին[17], որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն[18]

1954 թ. Չելենտանոն սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր[19].. Չելենտանոն նաև իտալ.՝ I Ribelli խմբի անդամ էր, որի կազմի մեջ մտնում էր նաև Ադրիանոյի ընկերը՝ թմբկահար Ջանի Դել Ալոն (իտալ.՝ Gianni Dall'Aglio):

Aquote1.png Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում: Միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տե՛ս, արդեն ժամը ութն է»: Թեև իրականում դեռ ժամը յոթն էր:
— Ադրիանո Չելենտանո [20]
Aquote2.png
Ադրիանո Չելենտանոյի առաջին պաշտոնական ելույթը տեղի է ունեցել 1957 թ. մայիսի 18-ին Միլանի Ձմեռային պալատում. Rock Boys խմբի հետ միասին նա մասնակցում է «Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոնին»: Մրցույթին մասնակցում են իտալական բազմաթիվ խմբեր, որոնք գրեթե բոլորը ժյուրիի դատին են ներկայացնում ամերիկացի հայտնի երաժիշտների երգեր[17]: Սակայն Rock Boys խումբը ռիսկի է դիմում՝ հանդես են գալիս «Ciao ti dirò» (հայ.՝ Ես կասեմ քեզ «չաո») սեփական երգով, և հաղթում[18]:

1958 թ. հուլիսի 13-ին Չելենտանոն հաղթում է Անկոնայում տեղի ունեցած թեթև երաժշտության փառատոնում[21], որտեղ ներկայացնում էր «Il tuo bacio è come un rock» (հայ.՝ Քո համբույրն ասես ռոք լինի) երգը, և երկու տարի անց Jolly ընկերությունը պայմանագիր է կնքում Չելենտանոյի հետ և թողարկում վերջինիս ստուդիական ալբոմը՝ Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra: Նույն թվականին Չելենտանոն զինվորական ծառայության է ուղարկվում Կազալե-Մոնֆերատո քաղաք, ապա՝ Թուրին[6]:

1961—1970. Առաջընթացը կարերիայում
1961 թ. հունվարի 27-ին Չելենտանոն առաջին անգամ մասնակցեց Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնին «Ventiquattromila baci» (հայ.՝ 24 հազար համբույր) երգով: Այդ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող Ադրիանոն փառատոնին մասնակցելու համար պիտի հատուկ թույլտվություն ստանար պաշտպանության նախարար Ջուլիո Անդրեոտիից[22]: Ադրիանոն՝ որպես հատուկ ծառայության զորակոչիկ, իրավունք չուներ լքել զորամասը, այդ պատճառով հեռուստատեսային փառատոնի կազմակերպիչները «TV Sorrisi e Canzoni» ամսագրում տպագրում են բաց նամակ՝ ուղղված Անդրեոտիին: «Երիտասարդ նախարարի» ու երգչի լուսանկարների ներքևում շարադրվում է կատակներով ու ծաղրով համեմված խնդրանք՝ Չելենտանոյին տալ կարճ ժամանակով զորամասից դուրս գալու թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել փառատոնին: Նամակում հիշվում էր նաև այն, զորամասում Ադրիանոն կոկորդի հիվանդություն էր ստացել, որը «համարյա դառնալու էր վիրահատական միջամտության պատճառ»: Բացի այդ «Ventiquattromila baci» երգի հեղինակներից մեկը՝ Պիեռո Վիվարելին, իր կնոջ միջոցով անձամբ հանդիպում է նախարարի հետ: Անդրեոտին սկզբում ենթադրել էր, թե խոսքը վերաբերում էԱնկոնայում ծառայող տուգանքի ենթարկված գնդապետ Չելենտանոյն: Սակայն թյուրիմացության վերացումից հետո նախարարը խոստացավ զբաղվել այդ հարցով: Մի քանի օրից նա հայտնեց, որ թեև զինծառայողների՝ մշակությաին ու սպորտային միջոցառումների մանակցելու կանոնակարգում (ընդունված դեռ 1920-ական թթ.) հեռուստատեսության մասին խոսք չկա, սակայն հրետանավոր Ադրիանո Չելենտանոյին թույլ կտրվի Սան-Ռեմոյի փառատոնի ընթացքում բացակայել զորամասից[23]: Ելույթի սկզբում Ադրիանոն մեջքով շրջվում է դեպի հանդիսատեսը, ինչը ժյուրին համարում է ոչ հարգալից վերաբերմունք: Արդյունքում Չելենտանոն զբաղեցնում է միայն երկրորդ տեղը[20]: Չնայած դրան՝ «Ventiquattromila baci» երգը հայտնվում է հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում և հռչակվում տասնամյակի լավագույն իտալական երգը[15][24]:

Նույն թվականի դեկտեմբերի 19-ին երգիչը չեղյալ է համարում Jolly-ի հետ կնքված պայմանագիրն և իր ընկերների ու համակիրների հետ հիմնում ձայնագրման սեփական ստուդիան [3], որն անվանում են (իտալ.՝ Clan Celentano): Նրանց թողարկած առաջին ձայնապնակը՝ Non mi dir, տարածվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով: 1962 թ. երգիչը հաղթեց «Կանտաջիրո»[25] մրցույթում, որտեղ հանդես էր եկել «Stai lontana da me» (հայ.՝ Դու հեռու ես ինձնից) երգով: Դրանից հետո նա շրջագայության է մեկնում Ֆրանսիա ու Իսպանիա, ինչպես նաև ստեղծում հեռուստածրագրերի շարք[26].



Ադրիանո Չելենտանոն ու Կլաուդիա Մորին 1970 թ.
1966 թ. Չելենտանոն որոշում է ներից մանակցել Սան-Ռեմոյի փառատոնին՝ այս անգամ ներկայացնելով «Il ragazzo della via Gluck» (հայ.՝ Տղան Գլյուկ փողոցից) երգը: Երգը ոչ մի մրցանակի չարժանացավ, սակայն թարգմանվեց 22 լեզվով ու ավելի քան չորս ամիս գլխավորում էր իտալական տարբեր հիթ-շքերթներ[27]: Այդ երգը, որում պատմվում է միլանցի հասարակ տղայի կյանքը, Չելենտանոյի առաջին սոցիալ-քաղաքական թեմայով երգն է, որ տարածվեց ողջ աշխարհում[28]: Հետագայում այն ընդգրկվեց դասագրքերում որպես բնությունը պահպանելու կոչ[3][19]: Ադրիանո Չելենտանոն թողարկում է նաև համանուն ալբոմը: Երկու տարի անց երգիչը Սան-Ռեմոյի փառատոնին մասնակցում է «Canzone» երգով ու զբաղեցնում երրորդ տեղը, սակայն երգը նորից առաջին հորիզոնականներն է զբաղեցնում հիթ-շքերթներում[29]:

1968 թ. Clan Celentano-ն թողարկում է Azzurro/Una carezza in un pugno ալբոմը: Այդ ալբոմի «Azzurro» (հայ.՝ Երկնագույն) երգը, որի երաժշտությունը գրել է Պաոլո Կոնտեն, տեքստը՝ Վիտո Պալավիչինին, դարձել է Չելենտանոյի երգացանկի ամենահայտնի երգերից մեկը: Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին անվանում են «gli azzurri» (ռուս.՝ կապույտներ), և նրանց երկրպագուները «Azzurro» երգն ընտրել են որպես 2006 թ. աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմն[30]: Հետագայում երգը կատարել են այնպիսի հայտնի երգիչներ ու խմբեր, ինչպիսիք են Ջանի Մորանդին, Մինա Մացինին, Die Toten Hosen-ն ու Ricchi e Poveri-ը: Պաոլո Կոնտեն գրել է «La coppia più bella del mondo» (հայ.՝ Ամենագեղեցիկ զույգն աշխարհում) երգի երաժշտությունը: Այդ երգը թողարկվել է դեռ 1967 թ.: Չելենտանոն այն երգել է կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ: 1970 թ. Չելենտանոն հերթական անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին՝ կնոջ հետ կատարելով «Chi non lavora non fa l’amore» (հայ.՝ Ով չի աշխատում, նա չի սիրում) երգը, և զբաղեցնում է առաջին տեղը:

1970—1991. Հանրաճանաչությունը[խմբագրել]
1970-ական թթ. սկզբներին Չելենտանոն հորինում ու ձայնագրում է «Prisencolinensinainciusol» կոմպոզիցիան, որի տեքստը կազմված էր հորինված անհասկանալի բառերից, որոնք ոչինչ չեն նշանակում[31]: Այն խորհրդանշում է մարդկանց անջատվածությունը, միմյանց չհասկանալը: Երգը երկար ժամանակ մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, ինչպես նաև ընդգրկվեց ամերիկյան հիթ-շքերթներում: Կոմպոզիցիան կատարվել է ռեչիտատիվով, ինչը կարելի է համարել ռեպ կատարումների առաջին փորձերից մեկը[32][33][34]: 2009 թ. վերջերին այս կոմպոզիցիան դարձավ ինտերնետ-մեմ[35]:

1972 թ. LP ֆորմատով թողարկվեց Չելենտանոյի I mali del secolo ալբոմը, որի բոլոր երգերը հորինել էր երգիչը [36]: Երգերից շատերը նվիրված են ժամանակակից աշխարհում առկա խնդիրներին: Մեծ հաջողություն ունեցավ հատկապես շրջակա միջավայրի աղտոտման դեմ ուղղված «Un albero di trenta piani» (հայ.՝ Երեսունհարկանի ծառը) սատիրիկ երգը: Ձայնագրվեց այդ երգի նաև իսպաներեն տարբերակը՝ «Un arbòl de 30 pisos»: Սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Il Balletto di Bronzo խմբի անդամները: 1995 թ. ալբոմը վերաթողարկվեց ձայնասկավառակով: 1976 թ. երգիչը ձայնագրեց Svalutation ալբոմը: Այդ ալբոմի համանուն երգում ծաղրանքով քննադատվում էր ճգնաժամային դրությունը, որ այդ ժամանակ տիրում էր Իտալիայում, ինչի շնորհիվ սկավառակը տարածվեց նաև եվրոպական շուկայում և առաջին տեղերն էր գրավում Ֆրանսիայում ու Գերմանիայում:

1979 թ. Չելենտանոն թողարկեց Soli (հայ.՝ Մենակ) ալբոմը, որի ստեղծման ժամանակ երգիչն առաջին անգամ համագործակցեց իտալացի ճանաչված կոմպոզիտոր Տոտո Կուտունյոյի հետ[37]: Ալբոմը իտալական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում մնաց 58 շաբաթ[16]: Նույն 1979 թ. թողարկվեց Me, live! ալբոմը, որ ձայնագրվել էր Չելենտանոյի՝ Չեզենայում՝ «Դինո Մանուցի» (իտալ.՝ Stadio Dino Manuzzi) մարզադաշտում, 1977 թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած համերգի ժամանակ[31]:

1980 թ. Չելենտանոն թողարկեց ստուդիական ևս մեկ ալբոմ՝ Un po’ artista un po’ no, որի ստեղծմանը մասնակցեց Տոտո Կուտունյոն: Դրանից հետո նրանց համագործակցությունն ավարտվեց: Չնայած դրան՝ նրանք մնացին լավ ընկերներ[38]: Ընդհանուր առմամբ հատուկ Չելենտանոյի համար Տոտո Կուտունյոն գրել է 13 երգ[39].

1980-ական թթ. ամենահայտն ստեղծագործություններից են Atmosfera (ձայնագրված «Նոր ալիքի» ակնհայտ ազդեցությամբ[40]), ինչպես նաև Deus (1981), I miei americani (1984) ու I miei americani 2 (1986) ալբոմները, որոնք հիմնականում անգլիալեզու հայտնի երաժիշտներ The Beatles, The Platters, Լիթլ Ռիչարդ, Էլվիս Փրեսլի, Ռեյ Չարլզ և այլոց երգերի քավեր տարբերակների հավաքածուներ են: Բոլոր երգերը թարգմանվել են իտալերեն՝ հնարավորինս հարազատ մնալով բնագրին, կատարվել են որոշակի փոփոխություններ:

1987 թ. Չելենտանոն Կլաուդիա Մորիի հետ մի եզակի անգամ այցելել է ԽՍՀՄ՝ ներկա լինելու իր «Ջոն Լուի» ֆիլմի պրեմիերային: Չնայած այն հանգամանքին, որ երգիչը տառապում է աերոֆոբիայով, այդ անգամ նա բացառություն է արել ու ԽՍՀՄ է ժամանել ինքնաթիռով[41]: Չելենտանոն երկու համերգ տվեց Մոսկվայում՝ «Օլիմպիական» մարզադաշտում[42], որոնք դարձան նրա առաջին ելույթներն ութամյա դադարից հետո:

1987 թ-ից մինչև 1991 թ-ը երգչի կարիերայում ժամանակավոր դադար եղավ: Այդ ընթացքում նա չթողարկեց որևէ ալբոմ ու չնկարահանվեց որևէ ֆիլմում: Սակայն 1991 թ. Չելենտանոն վերսկսեց երաժշտական գործունեությունը՝ թողարկելով Il re degli ignoranti (հայ.՝ Անուսների արքան), որ բաղկացած էր 10 երգից: Սկավառակը ներառում էր նաև հին երգերի ռեմեյքեր (օրինակ՝ 1983 թ. թողարկված Atmosfera ալբոմի «Cammino» երգի ռեմեյքը): Սկավառակի երգերի ձայնագրման ժամանակ երգչին ձայնակցել են իր երեխաները՝ Ջակոմոն, Ռոզիտան ու Ռոզալինդան: Ալբոմի երկու երգերի համար նկարահանվել է տեսահոլովակ: Նույն թվականին Չելենտանոն գրել ու հրատարակել է համանուն գիրքը[43].

1994—2008. Նոր ժամանակաշրջան[խմբագրել]
1990-ական թթ. Չելենտանոյի երաժշտական կարիերայում սկիզբ առավ նոր փուլ: Հրաժարվելով կինոյում նկարահանվելուց[13]՝ Չելենտանոն սկսեց համագործակցել նոր հեղինակների հետ ու ձայնագրել նոր ալբոմներ: Եռամյա դադարից հետո՝ 1994 թ., երգիչը թողարկեց Quel punto ստուդիական ալբոմը[44] և նույն թվականի մայիսի 18-ին վերադարձավ բեմ՝ համերգային շրջագայության մեկնելով Իտալիա ու արտասահման[16]: 1995 թ. Չելենտանոն թողարկեց ռեմիքսների՝ իր առաջին ու միակ ալբոմը՝ Alla corte del remix, որի ստեղծմանը մասնակցել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Alex Party-ն, Gabriele Cerlini-ն և Սքեթմեն Ջոնը: Սեպտեմբերի 27-ին Չելենտանոն ելույթ ունեցավ բարեգործական համերգում, որ նվիրված էր հիվանդ երեխաներին և անցկացվում էր Ֆրանսիայի Լուրդ քաղաքում: Համերգը կազմակերպվել էր իտալական մշակույթի մի շարք գործիչների կողմից, որոնց թվում էին Ջանի Մորանդին ու Մոգոլը: 1996 թ. Չելենտանոն, համագործակցելով կոմպոզիտոր Կարլո Մացոնիի ու գործիքավորող Ֆիո Զանոտիի հետ, ձայնագրեց Arrivano gli uomini սկավառակը, որ ներառում էր 11 նոր երգ: Ալբոմը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Իտալիայում, այլև Գերմանիայում ու եվրոպական այլ երկրներում[21]:

1997 թ. սեպտեմբերի 27-ին Չելենտանոն ելույթ ունեցավ Բոլոնիայում տեղի ունեցող համերգում, որ նվիրված էր 23-րդ եվհարիստյան ազգային կոնգրեսին: Համերգին ներկա էր նաև Յոհան Պաուլ II-ը[45]: 1998 է. Կլաուդիա Մորին ամուսնուն առաջարկեց ալբոմ ձայնագրել ճանաչված երգչուհի Մինայի հետ[16]: Արդյունքում ձայնագրվեց Mina Celentano ալբոմը, որ վաճառվեց շուրջ 1 600 000 օրինակով և դարձավ Մինայի՝ ողջ կարիերայի ընթացքում ամենաշատ վաճառված ալբոմը[46]: Ալբոմի երգերից մեկի հիման վրա նկարահանվել է մուլտիպլիկացիոն տեսահոլովակ:



Esco di rado e parlo ancora meno ալբոմի տիտղոսաթերթը
2001 թ. Esco di rado e parlo ancora meno սկավառակը ներկայացվել է Italian Music Awards մրցանակի «Իտալիայի լավագույն ալբոմ» անվանակարգում[47]
1999 թ. Չելենտանոն սկսում է համագործակցել կոմպոզիտոր Ջանի Բելայի հետ, ինչպես նաև շարունակում է աշխատել հայտնի բանաստեծ-երգահան Մոգոլի հետ: Նրանց հետ համատեղ Չելենտանոն ձայնագրեց ու թաղարկեց ստուդիական 5 ալբոմ, որոնցից առաջինը Io non so parlar d’amore (հայ.՝ (Ես չգիտեմ խոսել սիրո մասին) ալբոմն էր, որ վաճառվեց երկու միլիոն օրինակով և իտալական հիթ-շքերթներում պահպանվեց 100 շաբաթ[31]՝ երգչին թույլ տալով նորից վայելել հասարակության ուշադրությունը[31]: Ալբոմը ներառում է այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Gelosia» (ռուս.՝ Խանդ), «Senza amore» (հայ.՝ Առանց սիրո), «L’emozione non ha voce» (հայ.՝ Զգացմունքը ձայն չունի), ինչպես նաև՝ «L’arcobaleno» (հայ.՝ Ծիածան), որ նվիրված է իտալացի հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Լուչիո Բատիստիին, ով մահացել է 1998 թ.[48]:

Մեկ տարի անց Չելենտանոն որոշում է չընդհատել համագործակցությունը Ջանի Բելայի ու Մոգոլի հետ և ձայնագրում է Esco di rado e parlo ancora meno ալբոմը: Սակայն ալբոմում ներառված են երկու երգ, որ գրվել են այլ հեղինակների՝ Կարլո Մացոնիի ու Իվանո Ֆոսատիի կողմից: Արդյունքում ձայնասկավառակը մեծ հաջողության արժանացավ և 2001 թ. դարձավ պլատինե: Բացի այդ՝ վաճառվեց սկավառակի շուրջ 1 800 000 օրինակ, թեև դրա թողարկման ժամանակ նախորդ ալբոմը՝ Io non so parlar d’amore, շարունակում էր մնալ Իտալիայի՝ ամենաշատ վաճառվող 50 ձայնասկավառակների ցանկում:

2002 թ. թողարկվեց Per sempre ալբոմը: Ձայնասկավառակը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից դուրս[13]: Մի քանի երգերի ձայնագրմանը մասնակցել են ամերիկացի նշանավոր ջազ կոմպոզիտոր ու դաշնակահար Չիկ Կորիան[49]: Այս ալբոմու է ընդգրկված Ջանի Բելայի «Confessa» երգը. նրա տեսահոլովակը YouTube կայքում դիտել են ավելի քան 5.4 միլիոն օգտատերեր: 2004 թ. Ադրիանո Չելենտանո՝ որպես հյուր, ելույթ է ունեցել Սան-Ռեմայի փառատոնի ժամանակ[50]: Նույն թվականին նա թողարկեց հերթական ստուդիական ալբոմը՝ C’è sempre un motivo:

Անձնական կյանքը[խմբագրել]
Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[51]: 1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի պսակվել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում[3][16]: Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն[52]:

Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի: 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է[53]:

Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին. 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում[54].

Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը[55]: Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ և սիրում է պատրաստել[56]:

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել]
Երաժշտություն[խմբագրել]
Տարեթիվ Մրցույթ Երգ/Ալբոմ Արդյունք
1957 Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոն «Ciao ti dirò» Հաղթանակ[18]
1958 Թեթև երաժշտության փառատոն Անկոնայում «Il tuo bacio è come un rock» Հաղթանակ[21]
1961 Սան-Ռեմոյի փառատոն «Ventiquattromila baci» Երկրորդ տեղ[24]
1962 «Կանտաջիրո» «Stai lontana da me» Հաղթանակ[57]
1968 Սան-Ռեմոյի փառատոն «Canzone» Երրորդ տեղ[29]
1970 Սան-Ռեմոյի փառատոն «Chi non lavora non fa l’amore» Հաղթանակ[24]
2001 Italian Music Awards Esco di rado e parlo ancora meno Առաջադրվել է
[47]
2008 «Рекордъ» Dormi amore, la situazione non è buona Առաջադրվել է
[58]
Կինո
Տարեթիվ Մրցույթ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1969 «Ոսկե գավաթ» Տղամարդու դերի լավագույն դեբյուտ «Սերաֆինո» Հաղթանակ[59]
1975 Կաննի կինոփառատոն Ոսկե արմավենու ճյուղ «Յուպպի-դու» Առաջադրվել է
[60]
1976 Կինորագրողների իտալական ազգային միության մրցանակ Լավագույն սաունդթրեք «Յուպպի-դու» Մրցանակ «Արծաթե ժապավեն» [61]
1976 «Դավիթ դի Դոնատելո» Լավագույն դերասան «Բլեֆ» Հաղթանակ[4]
1980 «Դավիթ դի Դոնատելո» Լավագույն դերասան «Թավշյա ձեռքեր» Հաղթանակ[5]
Հեռուստանախագծեր[խմբագրել]
Տարեթիվ Մրցույթ Անվանակարգ Հաղորդում Արդյունք
2000 «Ոսկե վարդ» փառատոն Լավագույն Live Event Show Francamente me ne infischio «Ոսկե վարդ» մրցանակ[62]
2005 «Ideona» մրցանակաբաշխություն Լավագույն Live Event Show Rockpolitik Հաղթանակ[63]
Սկավառակագրություն[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրիանո Չելենտանոյի սկավառակագրություն
1960 — Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra — Jolly LPJ 5008
1960 — Furore — Jolly LPJ 5017
1962 — Peppermint twist — Jolly LPJ 5021
1963 — A New Orleans — Jolly LPJ 5025
1965 — Non mi dir — Clan, ACC 40002
1966 — La festa — Clan, ACC 40006
1966 — Il ragazzo della via Gluck — Clan, ACC 40007
1968 — Azzurro/Una carezza in un pugno — Clan, ACC 40011
1968 — Adriano Rock — Clan, BF 501
1969 — Le robe che ha detto Adriano — Clan, BF 502
1970 — Il forestiero — Clan, BFM 700
1971 — Er più – Storia d’amore e di coltello — Clan, BFM 602
1972 — I mali del secolo — Clan, BFM 701
1973 — Nostalrock — Clan, CLN 65764
1975 — Yuppi du — Clan, CLN 69120
1976 — Svalutation — Clan, CLN 86013
1977 — Disco dance — Clan, CLN 86026
1977 — Tecadisk — Clan, CLN 86033
1978 — Ti avrò — Clan, CLN 20053
1978 — Geppo il folle — Clan, CLN 20099
1979 — Soli — Clan, CLN 20150
1979 — Me, live! — Clan, CLN 22203
1980 — Un po’ artista un po’ no — Clan, CLN 20201
1981 — Deus — Clan, CLN 20257
1982 — Uh… uh… — Clan, CLN 20324
1983 — Atmosfera — Clan, CLN 20380
1984 — I miei americani — Clan, CLN 20445
1985 — Joan Lui — Clan, CLN 20485
1986 — I miei americani 2 — Clan, CLN 20545
1987 — La pubblica ottusità — Clan, CLN 20699
1991 — Il re degli ignoranti — Clan, 9031 74439-1
1994 — Quel punto — Clan, 4509 97319-1
1995 — Alla corte del remix — Clan, CLCD 74321 331042
1996 — Arrivano gli uomini — Clan, CLCD 74321 381192
1998 — Mina Celentano — Clan/PDU, 90011
1999 — Io non so parlar d’amore — Clan, CLN 13641
2000 — Esco di rado e parlo ancora meno — Clan, CLN 20482
2002 — Per sempre — Clan, CLN 20511
2004 — C’è sempre un motivo — Clan, CLN 20551
2007 — Dormi amore, la situazione non è buona — Clan, CLN 2058
2011 — Facciamo finta che sia vero — Universal Music/Clan, CLN 2098
2012 — Adriano Live — Universal Music/Clan, CLN 2111
2013 — ...Adriano
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1959 Երեխաները և երաժշտական ավտոմատը Ragazzi del Juke-Box Ադրաիանո Երաժշտական,
Կատակերգություն Լուչիո Ֆուլչի Մարիո Կարոտենուտո,
Էլկե Զոմեր,
Էնթոնի Շտեֆեն,
Ջակոմո Ֆուրիա,
Իվետ Մասոն
1959 Երաժշտական ավտոմատը ճչում է սիրո մասին Juke box urli d'amore Երաժիշտ Կատակերգություն Մաուրո Մորասի Մարիո Կարոտենուտո,
Մարիզա Մերլինի,
Կարին Բաալ,
Տերենս Հիլ,
Ռաֆաել Պիզու
1960 Ճչացողները դատարանի առաջ Urlatori alla sbarra Ադրանո Երաժշտական,
Դրամա,
Կատակերգություն Լուչիո Ֆուլչի Մինա,
Ջո Սենտերի,
Էլկե Զոմեր,
Չետ Բեյկեր
1962 Մոնցայի վանականը Il monaco di Monza Կեղծ վանական Դրամա Սերջիո Կորբուչի Տոտո,
Նինո Տարանտո,
Էրմինիո Մակարիո,
Լիզա Գասթոնի,
Մոյրա Օրֆեյ
1963 Ինչ-որ մի տարօրինակ տիպ Uno strano tipo Պեպինո / խաղում է ինքն իրեն Կատակերգություն Լուչիո Ֆուլչի Կլաուդիա Մորի,
Դոնատելա Տուրի,
Լուիջի Պավեզե,
Կարլո Կամպանինի
1964 Հիմար աշխարհ I malamondo Փաստագրական Պաոլո Կավարա Մարվին Միլեր
1964 Մեծ գողություն Միլանում Super rapina a Milano Կատակերգություն Ադրիանո Չելենտանո
Պերո Վիվարելի Կլաուդիա Մորի,
Դոն Բեկի,
Ջինո Սանտերկոլե,
Դեթո Մարիանո
1966 Եվրոպան երգում է Europa canta Երգիչ Կատակերգություն,
Վեստեռն,
Երաժշտական Հոսե Լուիս Մերինո Վիվի Բախ,
Գուսթավո Ռոխո,
Թոմաս Ալդեր,
Ռենցո Պալմեր,
Ումբերտո Դ’Օրսի
1968 Սերաֆիմո Serafino Սերաֆիմո Ֆլորին Կատակերգություն Պետրո Ջերմի Օթավիա Պիքոլո,
Սարո Ուրցի,
Ֆրանչեսկա Ռոմանա Կոլուցցի,
Բենժամին Լև
1971 Սիրո և դանակների պատմություն Er più։ storia d'amore e di coltello Նինո Դրամա,
Կատակերգություն,
Պատմական Սերջիո Կորբուչի Կլաուդիա Մորի,
Վիթորիո Կապրիոլի,
Ռոմոլո Վալի,
Ջաննի Մաչիա
1972 Սպիտակը, կարմիրը և ... Bianco, rosso e... Աննիբել Պեզզի Դրամա Ալբերտո Լաթուադա Սոֆի Լորեն,
Ֆերնանդո Ռեյ,
Հուան Լուիս Գալյարդո,
Լուիս Մարին
1973 Էմիգրանտ L'emigrante Պեպինո Կավալո Կատակերգություն Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կլաուդիա Մորի,
Հոսե Կալվո,
Սիբիլ Դեննինգ,
Հերբերտ Ֆուքս
1973 Հինգ օր Le cinque giornate Կաիզանո Դրամա,
Կատակերգություն,
Պատմական Դարիո Արջենտո Էնցո Չերուզիկո,
Մարիլու Տոլո,
Լուիզա Դե Սանտիս,
Գլաուկո Օնորատո
1973 Ռուգանտինո Rugantino Ռուգանտինո Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կլաուդիա Մորի,
Թոնի Ուչի,
Մարիա Գրացիա Սպինա,
Ռիքարդո Գարոնե
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du Ֆելիս Դելլա Պիետա Դրամա,
Կատակերգություն Ադրիանո Չելենտանո
Միկի Դել Պրետե Կլաուդիա Մորի,
Շարլոթա Ռեմպլինգ,
Ջինո Սանտերկոլե,
Ռոզիտա Չելենտանո
1975 Դու ո՞ր նշանի տակ ես ծնվել Di che segno sei? Ալֆրեդո, որին կոչում են 'Ֆրեդ Ասթեր' Կատակերգություն Սերջիո Կորբուչի Մաֆալդա Բերի,
Ուգո Բոլոնյա,
Գիլ Կագնե,
Ջուլիանա Կալանդրա
1976 Բլեֆ Bluff storia di truffe e di imbroglioni Ֆելիքս Կատակերգություն,
Քրեական Սերջիո Կորբուչի Էնթոնի Քուին,
Կապյուսին,
Կորին Կլերի,
Աթիլիո Դոթեզիո
1976 Երախտապարտ վենետիկցին Culastrisce nobile veneziano Սփրինթի տերը Կատակերգություն Ֆլավիո Մոգերինի Մարչելո Մասթրոյաննի,
Կլաուդիա Մորի,
Լինո Տոֆոլո,
Անն Միսերոչչի,
Ֆլորա Կարաբելա
1977 Երկնքի այլ կտոր L'altra metà del cielo Տերհայր Վինցենզո Ֆերրարի Կատակերգություն Ֆրանկո Ռոսի Մոնիկա Վիթի,
Վենանտինո Վենանտինի,
Գլաուկո Օնորատո,
Մարիո Կարոտենուտո
1977 Պապարացիի անհաջողակը Ecco noi per esempio... Անտոնմաթեո Կոլոմբո Կատակերգություն Սերջիո Կորբուչի Ռենատո Պոցցեթո,
Բարբարա Բախ,
Անտոնիո Կասագրանդե,
Ջուլիանա Կալանդրա
1978 Ֆրյուրեր մականունով Ադոլֆ քեռին Zio Adolfo, in arte Führer Հերման / Գուստավ Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Կլաուդիո Բիգալի,
Ֆրանսուա Բասթեն,
Ջուզեփե Դիամանտի,
Պաոլա Օրեֆիչե
1978 Խելագար Ջուզեպոն Geppo il folle Գեփփո Կատակերգություն,
Երաժշտական Ադրիանո Չելենտանո Կլաուդիա Մորի,
Չանտալ Բենուա,
Պետրո Բրամբիլա,
Մեթո Դիթոնգո
1979 Շաբաթ, կիրակի և ուրբաթ Sabato, domenica e venerdì Կոնստանտին, (էպիզոդիկ) Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե
Սերջո Էդվիժ Ֆենեկ,
Լինո Բանֆի,
Դանիելե Վարգաս,
Լորի Դել Սանտո,
Միլենա Վուկոտիչ
1979 Թավշյա ձեռքեր Mani di velluto Գուիդո Քուիլեր Մելոդրամա,
Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Էլեոնորա Ջորջի,
Ջոն Շարպ,
Օլգա Կարլատոս,
Ջինո Սանտերկոլե
1980 Վիճե՞նք Qua la mano դոն Ֆունգենզիո Կատակերգություն Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Էնրիկո Մոնտեզանո,
Մարիո Կարոտենուտո,
Ֆիլիփ Լերուա,
Ադրիանա Ռուսո
1980 Հյուրանոցի տիրուհին La locandiera կավալեր դի Ռիպաֆրետա Կատակերգություն Պաոլո Կավարա Կլաուդիա Մորի,
Պաոլո Վիլաջո,
Մարկո Մեսերի,
Ջաննի Կավինա
1980 Անսանձի սանձահարումը Il bisbetico domato Էլիա Կոդոգնո Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Օռնելա Մուտի,
Էդիտ Փիթերս,
Պիփո Սանտոնասթասո,
Միլի Կարլուչի
1981 Ասը Asso Աս Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Էդվիժ Ֆենեկ,
Ռենատո Սալվատորի,
Սիլվա Կոշինա,
Պիփո Սանտոնասթասո
1981 Խելահեղ սիրահարվածը Innamorato pazzo Բարնաբա Չեչինի Մելոդրամա,
Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Օռնելա Մուտի,
Ադոլֆո Չելի,
Լիդիա Կոստանցո,
Ֆրանկո Դիոջենե
1982 «Էքսելսիոր» գրանդ հոթելը Grand Hotel Excelsior Հոթելի մենեջեր Թադեուս Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Էնրիկո Մոնտեզանո,
Դիեգո Աբատանտուոնո,
Կարլո Վերդոնե,
Էլեոնորա Ջորջի
1982 Բինգո Բոնգո Bingo Bongo Բինգո Բոնգո Կատակերգություն,
Ընտանեկան Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կարոլ Բուկե,
Ֆելիչե Անդրեազի,
Էնցո Ռոբութի,
Վալտեր Դ’Ամորե
1983 Սինգ-Սինգ Sing Sing Ալֆրեդո 'Բոժի' Կատակերգություն Սերջիո Կորբուչի Էնրիկո Մոնտեզանո,
Մարինա Սումա,
Ֆրանկո Ջակոբինի,
Անջելա Գուդվին
1983 Հատուկ նշանները՝ գեղեցիկ Segni particolari։ bellissimo Մաթիա Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Ֆեդերիկա Մորո,
Ջաննի Բոնագուրա,
Սիմոնա Մարիանի,
Աննա Կանակիս
1985 Նա ինձանից վատն է Lui è peggio di me Լեոնարդո Կատակերգություն Էնրիկո Օլդոինի Ռենատո Պոցցեթո,
Կելի վան դեր Վելդեն,
Սերջո Ռենդա,
Դենիել Սթիվեն
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì Ջոն Լուի Երաժշտական Ադրիանո Չելենտանո Կլաուդիա Մորի,
Մարտա Կելեր,
Ֆեդերիկա Մորո,
Շերի Անդերսոն
1986 Փնփնթան Il burbero Տիթո Տորիսի Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա Դեբրա Ֆոյեր,
Ժան Սորել,
Մաթիա Սբրաջա,
Անջելա Ֆինոքյարո
1992 Ջեքփոթ Jackpot Ֆուրիո Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Ընտանեկան Մարիո Օրֆինի Քեյթ Վերնոն,
Կերոլ Բեյկեր,
Յեն Բու Հու,
Աեի-Յեն Ղո
Ռեժիսոր
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1964 Մեծ գողություն Միլանում Super rapina a Milano
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì
Սցենարիստ[խմբագրել]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì
Կոմպոզիտոր[խմբագրել]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1977 Երկնքի մյուս կեսը L'altra metà del cielo
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì
Մոնտաժոր[խմբագրել]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì
Պրոդյուսեր[խմբագրել]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle


Գրականություն
Ադրիանո Չելենտանոյի գրքերը
A. Celentano, Ripa L. Il paradiso è un cavallo bianco che non suda mai. — Sperling & Kupfer, 1982, 247 էջ: — ISBN 8820002213
A. Celentano Il re degli ignoranti. — Milano: A. Mondadori, 1991, 124 էջ: — ISBN 88-04-35115-2
A. Celentano, Jannuzzi J. Il profeta e i farisei. — Prime Edizioni di Maurizio Biaducci, 1988, 182 էջ:— ISBN 88-18-57017-X
A. Celentano Rockpolitik. / Ciotta M. — Milano: Bompiani Overlook-Clan Celentano, 2006, 208 էջ: — ISBN 88-452-5734-7
Գրքեր Չելենտանոյի մասին[խմբագրել]
Викторова Е. А. Киношоу Адриано Челентано // Адриано Челентано. — Всесоюзное творческо-производственное объединение «Киноцентр», 1991, 48 էջ:
Викторова Е. А. Я, Адриано Челентано. — Филобиблон, 1998. — 152 էջ:
Мишиев Б. П. Мудрость Celentano, — Дербент, 2012:
Caressa F. Azzurro. Conte, Celentano, un pomeriggio…. — Roma: Donzelli, 2008: — ISBN 9788860363077
Chiorino M. Adriano Celentano. — Milano: Targa italiana, 1991: — ISBN 88-7111-052-8
Ciotta M. Un marziano in tv. Adriano Celentano. Francamente me ne infischio. — Roma: Rai Eri, 2001: — ISBN 88-397-1137-6
Cotti S. Adriano Celentano. 1957–2007: Cinquant’anni da ribelle. — Roma: Editori Riuniti, 2007, 327 էջ: — (Momenti Rock). — ISBN 9788835959434
Ebboli F. Adriano Celentano. Dalla Via Gluck a Rockpolitick. — Genova: Lo Vecchio, 2005: — ISBN 88-7333-123-8
Fittante A. Questa è la storia… Celentano nella musica, nel cinema e in televisione. — Milano: Il castoro, 1997: — ISBN 88-8033-105-1
Jannuzzi L. Il profeta e i farisei. — Milano: Rusconi, 1988: — ISBN 88-18-57017-X
Maiotti M 1944-1963: i complessi musicali italiani. — Maiotti Editore, 2010: — P. 84—87.
Manfredi G. Adriano Celentano. — Roma: Lato Side, 1981:
Perini B. Adriano: la sua vita è come un rock. — Rizzoli, 1999: — հ. 3, 130 էջ: — ISBN 8817862223
Perini B. Memorie di zio Adriano. — Mondadori, 2010, 204 էջ: — ISBN 978-88-04-60338-2
Piancatelli U. Celentano. La vita, le passioni, la musica, il cinema, la tv. — Barbera, 2012, 219 էջ: — ISBN 978-8878995253
Porzioni E. Celentano & Rivoluzione. — Chinaski Edizioni, 2012, 200 էջ: — ISBN 9788889966877
Red S. e Lucas S. Il re dello spettacolo. — Milano: Forte, 1983.
Salvatori D. Adriano Celentano. — Roma: Gremese, 1998, 94 էջ:— ISBN 88-7742-169-X
Simonetta U. Celentano. — Milano: Longanesi, 1966:
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:36

«Ես արդեն վաղուց հարմարվել եմ, որ ապագայում ավելի դժվար է լինելու, բայց չգիտեմ ինչու ես զայրանում և քննադատում եմ ամեն անգամ, երևի դա խղճի մաքրության համար եմ անում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:37

«Որպեսզի լինեք արդարացի սկզբում պետք է լինել բարի, իսկ որպեսզի լինեք բարի պետք է հասկանալ, որ մարդիկ երբեմն սխալվում են»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:38

«Ընտանքիը դա կամ սաբոտաժ է, կամ աջակցություն. երկրորդ դեպքում ձեր բախտը բերել է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:39

«Ես էմբրիոններից այդքան էլ շատ չեմ հասկանում, բայց ես գիտեմ մի բան, որ կյանքի ցանկացած կայծ պետք է պահել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:40

«Կյանքում ինչ էլ որ անեք, միշտ կգտնվի մեկը, որը դա արել է ձեզանից առաջ. ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք դա անեք ավելի լավ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:41

«Իմ օրիգինլության գաղտնիքը կայանում է նրանում, որ ես շատ եմ կրկնօրինակում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:42

«Ես միշտ ինձ զգացել եմ այնպիսի հարուստ մարդ, որը ամեն վարկյան կարող է իրեն թույլ տալ կորցնել ամեն ինչ հանուն իդեալի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ադրիանո Չելենտանո

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 10 апр 2014, 20:43

«Պետք չէ ձգտել ամեն ինչ հասկանալ, այդպես ավելի հետաքրքիր է »
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ