СТАНЬ VIP
Изменить размер
 22 сен 2015, 21:38
 5/5 - 1 голосов
 35:22  
Kisabac lusamutner
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - 2015 թվականի սեպտեմբերի 8-ից համացանցը քննարկում էր մի լուսանկար, որը հուզել էր հազարավոր մարդկանց: Գիշերային լուսանկարում մանկասայլակ էր ու հեռվում փողոցը մաքրող մի կին: 1 տարի 8 ամսական դստերը պահելու համար լուսանկարի հերոսուհին՝ Նարինեն ստիպված է գիշերները փողոցներ մաքրելով լուսացնել: Ամուսինը լքել է Նարինեին, երբ նրանց դուստրը դեռ երեք ամսական է եղել: Մի քանի ամիս միայնակ կինը գիշերել է փողոցներում, իսկ հետո հանդիպել մարդկանց, որոնք փորձել են շահագործել նրան: 37-ամյա Նարինեն արդեն հասցրել է 3 անգամ ամուսնանալ, սակայն իր պնդմամբ, ամուսնալուծվել է ամուսինների անմարդկային վերաբերմունքի պատճառով: Փոքրիկ Վարդուհին բոլորովին էլ միակ զավակը չէ: Նարինեի մյուս երեխաներին նախկին ամուսինն է խնամում: Նարինեն ասում է, որ երեխաներին շատ է սիրում, ու չնչին հնարավորության դեպքում երեխաների խնամքը իր վրա կվերցնի:
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Kisabac lusamutner