Հովհաննես Թումանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հովհաննես Թումանյան

Message:#1  Postby Gisher » 07 Oct 2006, 15:32

Կենսագրություն

1869-1923
Հովհաննես Թադեւոսի Թումանյան

Текст:
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում: 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ):

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ: Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո: Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը: Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ: Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով: Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են “Մարոն” (1887, հրատարակվել է 1892թ), “Լոռեցի Սաքոն” (1889, հրատարակվել է 1890թ), “Անուշ” ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ):

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը: Օրինակ՝ “Թմկաբերդի առումը” (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ “Ախթամար”, “Փարվանա”, “Սասունցի Դավիթ” պոեմները, “Մի կաթիլ մեղր” հեքիաթը:

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ:

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ: 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը: Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22):

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում:

  • Հովհաննես Թումանյան
    • Կենսագրություն
    • ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
    • Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
    • Հայոց վիշտը անհուն մի ծով
    • ՆԱԽԵՐԳԱՆՔ
    • ՀԱՄԵՐԳ
    • ՄԵՐ ՈՒԽՏԸ
    • ԻՄ ՍԵՐԸ
    • Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի
    • ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
    • ՏՐՏՈՒՆՋ
    • Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում
    • ՀՐԱԺԵՇՏ
    • ԽՐՃԻԹՈՒՄ
    • Կարոտ
    • Վերջին խոսք
    • Նմանություն
    • Ցոլուն աստղեր
    • Եթե իմ վերջին հայացքը մնա
    • Վահագնի Ծնունդը
    • Էջմիածին
    • Լուսաւորչի Կանթեղը
    • ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿ
    • Աղբյուր
    • Թե հոգնել ես
    • Ժպտուն աչքեր
    • Վերջին խոսք
    • Աղթամարի կղզում
    • Ամառվա գիշերը գյուղում
    • Այվազովսկու նկարի առջև
    • Աստղերի հետ
    • Գաղթականի երգը
    • Գութանի երգը
    • Դժոխքի հանդեպ
    • Դու քո ճամփեն
    • Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
    • Իմ երգը
    • Կանչ
    • Կաքավի գովքը
    • Հարություն
    • Հաշտություն
    • Հիշի՜ր
    • Հին օրհնություն
    • Հոգեհանգիստ
    • Մի՛ որոնիր
    • Միամիտներին
    • Մեր նախորդներին
    • Չարամիտներին
    • Պատվեր
    • Սարերում
    • Վայրէջք
    • Վերջին տագնապը
    • Ցոլուն աստղեր
    • Ուրու
    • Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր
    • Քրիստոսն անապատում
    • Խոստովանություն
    • Ա՜խ, ես երանի
    • Երկու սև ամպ
    • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
    • Տերևաթափ
    • ՆՐԱՆ
Last edited by siro_hetqerov on 22 Jun 2009, 01:59, edited 6 times in total.
Reason: Ավելացված է կենսագրությունը
User avatar
Gisher (Topic Starter)
www.Gisher.ru
www.Gisher.ru
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#2  Postby Sergio » 25 Jan 2007, 18:21

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին։

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։
Лучшая благодарность мне - ваше хорошее настроение :)
User avatar
Sergio
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#3  Postby Meriko » 01 May 2008, 01:12

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Հովհաննես Թումանյան

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.

Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#4  Postby Meriko » 01 May 2008, 01:12

Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին

Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ

Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#5  Postby Meriko » 01 May 2008, 01:13

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:

Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սըրտիս ականջին խոսելով թաքուն:

Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ:

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#6  Postby Meriko » 01 May 2008, 01:14

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջըրի աղմուկին.

Այնինչ բընության զըվարթ համերգի
ՈՒնկընդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ` իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած` լըսում է նըրան:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#7  Postby Meriko » 01 May 2008, 01:17

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#8  Postby Meriko » 01 May 2008, 01:18

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

1892
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#9  Postby Meriko » 01 May 2008, 01:18

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։

1892
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Հովհաննես Թումանյան

Message:#10  Postby Meriko » 01 May 2008, 01:19

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

1892
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
User avatar
Meriko
Ночь
Ночь
Information: Show details

Next

Return to Բանաստեղծություններ

  • Related topics
    Replies
    Views
    Last post

Who is online

Users browsing this forum: Ahrefs [Bot] and 1 guest

⇑ Наверх
⇓ Вниз