Առակներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Առակներ

Message:#1  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:05

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր...: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության....

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով...
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#2  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:06

ԵԶՈՊՈՍ

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
- Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
- Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
- Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակս ցուցանե. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:

2 people like this post.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#3  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:17

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ «ԱՂՎԵՍԱԳԻՐՔ»

ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:
Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:

ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈՒՆ

Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության,որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են,որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ,որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի:
Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց,թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ մնան աղվես»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:
Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

ԻՄԱՍՏՈՒՆ ԱՎԱԳ ԷՇ

Շատ էշեր գնում էին արքունի գործով և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները: Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ: Եվ ահա բարձրանում էին մի սար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց: «Ով պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչ էր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ. աղաչում ենք ասա մեզ»: Եվ նա ասաց. «Ով իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»:

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված և փշրված և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ով եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնհարվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»:

ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ

Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:
Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ

Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:
Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

ԿԱԹ ՄԵՂՈՒ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն և վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վազեց և կատվին առավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: ԵՎ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գյուղից էր: Երբ շան տերը իմացավ, թե խանութպանն սպանել է յուր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթ մեղրի համար:

ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. «Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»: Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

ՈՒՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»: Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»: Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ և բարցրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»:
Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

ԿՌՈՒՆԿ ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ

Հավաքվեցին թռչունները և ասացին, որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր:
Էշը եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:

ԵԶՆ ԵՎ ՁԻ

Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես»: Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»: Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:

ՀԻՄԱՐ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց,ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Այ հնդու էշ… վայ ինձ, մի փախչիր, քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր»:

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:

ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից: Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված և ահա շուտով կկատարեն իմ կամքը»: Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. «Այն գիրն, որ կարդաց նա, սուտ էր»: Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ու՞ր է ավետարանը.: Եվ աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց. «Ինչու՞ էս ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանը աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ և ինձ չեք կերակրում, ծարավ եմ, ջուր չեք տալիս: Միթե աստված այդ բաների պակասությունն ուներ և ամենն իրեն համար ասաց»:

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Մի մարդ աղջիկ առավ որդու համար, և որդին ամուսնացավ աղջկա հետ և երբ միավորվեց նրա հետ, շատ հիացավ ամուսնության գործի վրա և ուրախացավ և սկսեց հորը խրատել ամուսնության գործի մասին: Եվ հայրն ասաց. «Ով որդյակ, ես ամուսնության գործով ծնեցի քեզ. և այժմ դու՞ ես խրատում ինձ»:

ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈՒՅԶ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակտին և ճակատը պատռեց, և արյունը ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»:

ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ

Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Ես եմ տաճար աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում»: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե. «Ինչ որ դու ասում ես արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն»:

ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴԸ

Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին. «Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի»: Եվ թագավորն ասաց. «Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:
Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկ ոմանք. իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանք անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք՝ հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել: Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց. թե «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխար և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել ոչ էլ՝ գյուղ. ինձ ինչու է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այն պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա: Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետը այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը»: Եվ ասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց: Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.»Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխը՝ սպիտակ և ինքը որձ»: Եվ մորթեցին տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այն երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ այդ իմանալ»: Ձիավորներն ասացին. «Ոչ ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք ես ցույց կտամ տգետ մարդու: Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՞նչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինեմ նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և շեն մնա»: Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին թե տե՞սար ինչ արին նայիպի գլխին, նա ասաց. «Այո, տեսա»: Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց:

ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ

Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին: Եվ աղվեսը դարձավ և ասաց. «Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում»: Եվ որսորդն ասաց. «Որպեսզի հանեմ քո մորթին»: Աղվեսը կանգնեց և ասաց. «Տեր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»:

ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:

ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ, ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար»: Եվ այդ պես խաբեց գայլին, և միասին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչու՞ թուղթը ցույց չտվիր»: Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը և տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց. «Ով աստված, մի՞թե չկարեցար էշը կովից տարբերել»:

ՀԱԼԱԼ ՄԱՐԴ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդ առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջը. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմս է, հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ, և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ էլ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ»: Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց. «Ինչու՞ էիր ծաղրում քո աղջկան»: Եվ նա ասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ՄԱՐԴ

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. «Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում»: Եվ նրանք ասացին. «Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»: Եվ առյուծն ասաց. «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից»: Եվ նրանք ասացին. «Կգա, կտեսնի քեզ, և քեզ վայ կլինի»: Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին»: Եվ նա ասաց. «Այո, ես եմ»: Առյուծն ասաց. «Արի կռվենք»: Մարդը ասաց. «Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը, և ապա կռվենք»: Առյուծն ասաց. «Երդվիր, որ կգաս, և ես կլսեմ քեզ»: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա շուտ դարձիր»: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց. «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այսպես է վայել»:




ԱՆԶԳԱՄ ԿԻՆ

Մի մարդ արտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչու՞ նա տրտում է: Եվ որովհետև մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ճնճղուկներն ասացին.«Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.«Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.«Վաղը` սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն կխղճան և այլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց. թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղը լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.«Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում. ասում էին, թե «Այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել: Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց:
Այն ժամանակ նրա կինն ասաց.«Ով մարդ,մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչու՞ չես ասում, թե որտեղի՞ց է այս ամենը և դու ինչու՞ ես ծիծաղում»: Մարդն ասաց.«Ով դու կին,եթե ասեմ` իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում»: Իսկ կինը հանդգնեց և ասաց.«Ճար չկա, պետք է ասես»: Իսկ նա չեր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.«Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ: Եթե ոչ` ես ինձ կսպանեմ»: Եվ մարդն անճարացավ ասաց.«Ով կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ»: Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր: Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից: Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից: Շան լակոտն սկսեց աքլորին ասել.«Ով լիրբ անաղուհաց,ի՞նչ ես խրոխտացել և տեսակ-տեսակ ձայն ես հանում, չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի: Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասաց.«Ձվերս ի վայր թե կմեռնի. ես որ նրա ծառան եմ` քսան-երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»: Շան լակոտն ասաց.«Ի՞նչ անի անզգամ կնոջն»: Աքլորն ասաց.«Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի` արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չար կին, լավ է որ դու մեռնես,քան թե ես և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»:
Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը,այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.«Այժմ ինչու՞ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեց.«Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել»: Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի, ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց: Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով և աղաչում էր ասելով.«Աստծու սիրուն ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծի, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»: Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

ԴՐԱԽՏ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴ

Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու՞ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.«Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս»: Եվ գեղջուկն ասաց.«Ե՞րբ լինի այդ»: Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ: Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.«Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կոտրատում եք կանաչ ծառերը»: Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել: Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.«Այլևս չեմ խոսի»: Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Եվ չհամբերեց և ասաց.«Ով անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել»: Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ և նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չեր շաժվում: Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.«Ով հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք»:
Եվ գեղջուկ մարդն ասաց ասաց.«Լավ է ես իմ աղը շալակեմ»: Եվ բարձրացավ դժվար սարով:

M.Harut likes this post.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#4  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:23

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

1
Մի ամգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասեցին.
- Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարող լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
- Որովհետև միաբանությամբ չենք վարվում,-պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին: Բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
- Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

2
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
- Ո’վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել ոչ թե տեսքից:

3
Նռնենին և թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրությամբ համեմատվեցին. բայց նռան թթվությունից խորշեց թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:

4
Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
- Ինչու՞ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ պատասխանեց.
- Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ մենք վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունունու դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

5
Առյուծի ոտքը կոտրվեց. նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
- Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչու՞ ինձ համար զոհաբերություններ չեք անում , որ առողջանամ:
- Այն պատճառով, - պատասխանեցին կենդանիները, - որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ այլ գազանների ձեռքից՝ մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:

6
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
- Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, դիմանանք հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:

7
Զատկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին , որ նա ևս հաղորդվի, բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. Ո'չ ճաշ է, որ ուտեմ, և ոչ էլ ընթրիք:
Ու չհավանելով թողեց ու գնաց:

8
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու՞ եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով հանդգնում ենք»:

9
Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ.
-Մենք ինչու՞ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ իրենց օրենքի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:
Եվ բռնեցին և կարգադեցին խոհարար:
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով, ասաց առյուծինև մյուսներին.
-Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք:
Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը: Գազանները մնացին կաշկանդված:Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
- Նախ առյուծից սկսենք:
Ասաց և ջարդեց բոլորին:

10
Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից , բայց մշակը բռնելով
նրան կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ փախավ:Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ որ փախուստ տալով անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:

11
Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.
- Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով
փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:
Աղվեսն ասաց.
-Այն մարդը, որ քեզ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ և օրենքից անտեղյակ: Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:
Աղվեսն ասաց.
- Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվեցիր մեղր, այլ՝ փորի:

12
Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները :
Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել և ասացին.
- Ինչու՞ մենք նման պարկեշտությամբ չեք քայլում:

13
Առյուծը բորենուն բռնեց գողության մեջ, և բորենին ասաց.
- Ես մեռածներին եմ ուտում, որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում, իսկ դու ողջ-ողջ ես հոշոտում, որովհետև հզոր ես ու հաղթող:

14
Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի: Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց նա չէ կարողանում , ապա ասաց նրան, գլուխդ խոնարհիր, այդ էլ չկարողացավ:
Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց.
- Որդիդ արժանի է թագավորի պալատում լինելու՝ միշտ ոտքի վրա կանգնած, և ոչ թե լսարանում, որովհետև ոչ նստել կարող է, ոչ գլուխ խոնարհել:

15
Ուղտին խփեց իր խնամողը: Ուղտը բարկանալով ասաց.
- Մի ծեծիր ինձ, երբ տրտում եմ ես, ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով:
- Իսկ ի՞նչն է քո տրտմության նշանը, որ իմանամ և չծեծեմ քեզ:
- Երբ կտեսնես, - ասաց ուղտը, - որ իմ ստորին շուրթը կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր որ տրտում եմ ես:
- Ես ինչպես իմանամ, - ասաց ուղտապանը, - երբ շարունակ այդպես է՝ ստորին շրթունքդ կախված է և քայլելիս էլ ոտքիդ ձայնը չի լսվում:

16
Գալիանոսը մի անգամ բանախոսություն արավ մարմնական առողջության վրա, ասելով, որ եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, բժիշկներին դիմելու կարիք չի ունենա: Մի մարդ լսելով նրա բանախոսությունը, ոչ ուտում էր և ոչ էլ խմում, որից չարաչար հիվանդացավ և հանդիմանում էր Գալիանոսին, որը լսելով ասաց.
- Մի՞թե չգիտես դու, ով անմիտ, որ մենք մեր բնության արարիչը չենք, այլ օգնականը, և դու ինչու չհասկացար ու ա յնպես չվարվեցիր:

17
Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի : Բայց այծյամն իմանալով նրա միտքը չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը թմրելով նիրհեց:
Այն ժամանակ եկավ առյուծը կերավ գայլին:

18
Կատուն թախանձում էր ոզնուն.
-Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ:
Եվ երբ բազում թախանձանքներից հետո ստացավ ուզածը, ասաց.
-Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:
Ոզնին խաբվեց,և մերկացնելով որդուն փշերից տվեց կատվին, որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:

19
Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց. «Թող դա զոհ լինի աստծուն»: Հավբալի ձագը ծաղրելով նրան՝ ասաց. « Ինչ որ ձեռքովդ ես տալիս, ա’յն է զոհ»:

20
Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: Ջայլամն պատասխանեց. «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»:
Ծիտը հավատալով կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր:

M.Harut likes this post.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#5  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:24

Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր)

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի
Թե ի՞նչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
-Լսե´ք, մկներ ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի...
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը...
Ա´յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո, դու´:
-Ալո՞ն տանի:
-Բալո, դու´:
-Բալո՞ն կախե:
-Չալո, դու´:
-Չալոն կաղ է:
-Մստո, դու´:
-Մստոն կարճ է:
-Փոստո, դու´:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբո, դու´:
-Ես տկար եմ:
-Չամբո, դու´:
-Ասենք` տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
-Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ Ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
-Լռի´ր, հանդուգն,
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-
-Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#6  Сообщение siro_hetqerov » 05 сен 2008, 13:25

ԻՎԱՆ ԿՌԻԼՈՎ

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում,-
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ.
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ:

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
- Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
- Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
- Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ...
- Ուրեմն դու՞ ...
- Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
- Երգո՞ւ մ էիր...
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#7  Сообщение siro_hetqerov » 06 сен 2008, 01:44

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

1
Ճայեկը սագին աղաչում էր և ասում.
- Ես սեևադեմ լինելով արհամարված եմ բոլորից, իսկ դու սպիտակ ես ու պայծառ , խնդրում եմ ինձ սովորեցնես, որ քեզ պես սպիտակ լինեմ:
- Շատ լավ, - ասաց սագը, - միայ թե ինձ պես միշտ լվացվիր ջրով:
Ճայեկը լսեց սագի խորհուրդը , բայց լվացվելիս ընկնում էր նրա սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը:
Ճայեկը կրկին գնաց սագի մոտ ու աղաչեց, և սագն ասաց նրան.
- Լվացվելու հետ միասին իմ լեզուն էլ պետք է սովորես, որ կարողանաս
իմձ նման լինել:
Ճայեկն հանձն չառավ մոռանալ իր լեզուն և մնաց սևադեմ:

2
Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան.
- Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:
- Ինձ ի՞նչ կանեք, - ասաց արագիլը, - որ կատարեմ ձեր կամքը:
- Կաղոթենք, պատասխանեցին ճնճղուկները, որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ վնասակար օդից ու եղանակից:
Եվ արագիլը տեղ տվեց նրանց:
Երբ ճնճղուկները ձագ հանեցին, օձը սողաց դեպի բույնը նրանց ձագերն ուտելու: Արագիլը սպանեց այդ օձին և ման էր գալիս, որ ոչնչացնի բոլոր օձերին` ճնճղուկների ձագերին փրկելու համար:
Առակս ուսուցանում է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ, որ ազատություն վայելեն նրանք:

3
Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով՝գովեստ էր ստանում. և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ ու կոտորեց նրա ձագերին ու ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով՝ մերկացրին նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից:
Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:

4
Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում:
Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին: Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրաբար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առաջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բերանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դիմում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է:

5
Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը կամ պատերի խորշերը , և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:
Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:

6
Պղնձագործն ու երկաթագործն միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին, յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ. գնացին ծերերի ատյանը: Ծերունիներն ասացին, թե հասարակաց օգտակարը պատվական է:

7
Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն: Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկեր է եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործներին և ուրիշների վրա ևս: Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը չեկավ, ասելով. «Թող առաջ ինքը՝ ոսկին գա ինձ երկրպագելու»::

8
Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում էին բամբակի արտը:
Նրանք պատվիրում էին միմյանց զգուշանալ բամբակենու ծառերը կոխտալուց: Սոսին բարկացավ , որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց.
- Ինչպե՞ս կարող է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ու բարձր և շատ տեղ եմ բռնում:
Եվ բամաբկենին անվախ արձակ ու համարձակ պատասխանեց.
- Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօգուտ, ո’չ շինության համար ես պիտանիև ո’չպտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար , բայց բազմաշահ եմ և օգտակար բոլոր մարդկանց համար և’ պահպանելու, և’ քաղելու, և’ գործելու ժամանակ, և վերջում դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից:
Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:

9
Էշը գնաց սար կրոնավոր լինելու , բայց վախենալով տեղի դառնությունից ու դժվարություններից, մանավանդ որ խրատում էին, թե ծույլ չպետք է լինի, փախավ այնտեղից ասելով.
- Խառան, խառան…
Այսինքն թե տաք է խառանը, որտեղից եկել էր կրոնավոր լինելու:

10
Ավազակը մի քահանայի բռնելով՝ կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց ավազակին և, ինչպես պետք է, սկսեց տանջել նրան:
Ավազակն աղաչում էր և ասում.
-Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղաղություն ամենեցուն» ու սրա նման շատ բաներ, ուրեմն ինչու՞ ես տանջում ու չարչարում ինձ:
- Ո’վ դու չարագործ, - պատասխանեց քահանան,- ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:

M.Harut likes this post.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#8  Сообщение siro_hetqerov » 07 сен 2008, 03:19

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

ՄՈՒԿՆ ԵՎ ՈՒՂՏ
Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. «Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ»: Եվ ուղտն ասաց. «Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես»: Մուկն ասաց. «Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի»: Ուղտն ասաց. «Քո արյունը քո գլուխը»: Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր: Այդ տեսնելով ուղտն ասաց. «Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից»:

ԱՐՎԵՍՏ ԿՆՈՋ
Մի մարդ շրջում էր երկրե երկիր, և կինն ինչ հնար որ աներ, նա գրում էր թղթի վրա: Եվ նա երեք մեծ բեռներ շինեց և դեռևս գնում էր և թղթի վրա գրում կնոջ հնարը, որով կինը խաբում էր մարդուն: Եվ նա մտավ մի քաղաք, և քաղաքի դռան մոտ կար մի խիստ հնարագետ կին, և այդ կինը մարդուն ասաց. «Բարի եկար»: Եվ կինը մեծարեց նրան և տուն տարավ, կարծելով, թե այն շատ ունի և կերպաս և ոսկի և արծաթ: Երբ երեկո եղավ, կինն ասաց այն մարդուն. «Բեռներդ քո ի՞նչ է, գուցե իմ պետքերի համար մի բան առնեմ»: Եվ նա ասաց. «Ոչինչ չունեմ ծախու»: Եվ կինն ասաց. «Ապա այդ, որ ունես, ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Կնոջ հնար է, ինչ կին, որ հնար է արել, շրջել եմ և գրել և բարձել և եկել եմ այստեղ,որ ուրիշ հնար գրեմ»: Եվ կինն ասաց. «Բարի եկար»: Եվ այն ժամանակ կինը կամեցավ բեռներն այրել և հնարն իմանալ: Տան մեջ կար մի փուռ, որ կտաներ երեք բեռ թուղթ, և կինը բարկ վառեց փուռը և ձուկ տապակեց և դրեց հյուրի առաջ: Եվ ինքը վեր կացավ, դռները պինդ փակեց և խիստ բարձր ձայնով ճչաց հավար կանչելով, և եկան դրացիները սուսերներով, թրերով և բախեցին տան դուռը: Եվ կինն ասաց այն մարդուն. «Եթե կամենում ես, որ քեզ սպանել չտամ, թղթերը տուր այրեմ փռի մեջ, իսկ եթե ոչ՝ կասեմ, որ այս մարդը բռնաբարեց ինձ և քեզ սպանել կտամ»: Եվ մարդը բեռները տվեց նրան, և կինը երեք բեռն այրեց փռի մեջ և տան դռները բաց անելով ասաց. «Քանի տարի էր իմ հորեղբոր որդին գնացել էր և ահա եկավ, և ես նրան ձուկ տվի ուտելու և փուշը բկի մեջ մնաց և զոռով ազատվեց մահից»: Եվ եկան տեսան, որ ձուկը նրա առջևն էր և գնացին:

ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ՋՈՐԻ
Գայլն և աղվեսն և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին. «Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է»: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Եվ գայլին հարցրին, թե որ տարվա գայլն ես, և նա ասաց. թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց. «Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց»: Եվ ջորին եկավ և ասաց.»Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք տեսեք քանի տարեկան եմ»: Եվ ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին. «Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա»: Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու: Եվ ջորին ասաց. «Առաջ արի, որովհետև գիրս մանր է»: Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձալով: Եվ աղվեսն ասաց գայլին. «Արի մի տող էլ կա, այն էլ կարդա»: Գայլն ասաց. «Ես ինչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի»:

ԳՈՂ ՔԱՀԱՆԱ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ
Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց: Եվ կինն իմացավ և քահանային ասաց. «Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս»: Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Եվ կինն ասաց. «Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում»: Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց. «Ով գարշելի, ես քեզ կով գիտեի և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա ինձ»:

M.Harut likes this post.
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#9  Сообщение siro_hetqerov » 29 ноя 2008, 02:53

Հովհաննես Շիրազ

Աղավնին ու ագռավը

Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
― Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,―
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,―
Ասաց աղավնին ու երկինք թռավ։
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

Առակներ

Message:#10  Сообщение siro_hetqerov » 29 ноя 2008, 02:53

Աղավնիներն ու անգղը


Եվ անգղն ասավ աղավնիներին.
― Երանի ասեմ ձեր փոքրիկ փորին,
Բավ է ցորենի մի երկու հատիկ,
Որ ձեղ ողջ օրը պահե երջանիկ.
Մինչ ես օրերով մնում եմ սոված,
Ես, որ անգղն եմ բոլորիդ գոված,
Դուք եք բախտավոր ու վայ իմ օրին,
Որ նախանձում եմ ձեր փոքրիկ փորին։
Բայց աղավնիներն ասացին նրան.
― Իրավ ես ասում, ով թրաբերան,
Բայց լավ իմանաս՝
Սոված կմնաս,
Քանի միս ուտես, մնաս գիշատիչ,
Քեզ նմաններին սովն էլ է դեռ քիչ։
Find more details and items in the profil of the user

Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
2 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Click the icon to see the image in fullscreen mode  
1 pcs.
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Information: Show details

След.


Вернуться в Արվեստ և գրականություն



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз